Արտաքին տեսքը կարող է շատ բան ասել կնոջ ֆիզիկական և հոգեկան առողջության մասին: Ինչպե՞ս կարելի է միշտ անթերի տեսք ունենալ:
1. Գեղեցկությունը ներսից է սկսվում
Պետք չէ մեղքը բարդել քսուքի վրա՝ մտածելով, թե այն անհրաժեշտ ազդեցությունը չի թողնում: Մտածեք՝ արդյոք օրվա ընթացքում բավականաչափ հեղուկ օգտագործո՞ւմ եք: Մարդ օրական պետք է խմի 2 լիտր հեղուկ:
2. Շարժումը կյանք է
Հնարավո՞ր է արդյոք վնասակար նյութերը օրգանիզմից հեռացնել կոսմետիկ միջոցներով: Իսկ ահա քրտինքը դա կարող է անել: Ամիսը մեկ անգամ շոգեբաղնիք հաճախելը մաքրում է ներսից: Անհրաժեշտ է ֆիզիկական վարժություններ կատարել, որոնք կօգնեն թարմ և գեղեցիկ տեսք ունենալ առանց կոսմետիկ միջոցների:
3. Մրգերը վիտամինների հիմնական աղբյուրն են
Ամառը ստամոքսին հանգիստ պարգևելու հիանալի ժամանակ է: Սեզոնային մրգերը կարող են փոխարինել հագեցած ճաշին և ընթրիքին: Իսկ տարվա մնացած եղանակներին շոկոլադը և թխվածքաբլիթները հաճախ փոխարինեք չրերով և ընկուզեղենով:
4. Մերսում
Մերսումը շատ օգտակար է: Եթե հնարավորություն չունեք այն վայելելու Շրի-Լանկայի կամ Մարոկկոյի հանգստյան վայրերում, ապա կարող եք դա անել տեղական լողափերին կամ մերսման սրահներում:
5. Հարթությունը գեղեցկության գրավականն է
Գեղեցկության գլխավոր կանոններից մեկը ժամանակին մազահանումն է: Իդեալական հարթ մաշկի գաղտնիքը անցանկալի մազերի հեռացումը չէ, այլ պրոցեդուրայից հետո դրա խոնավացումը: Լավ խոնավացրած մաշկը չի անհանգստացնի թեփոտությամբ, գրգռվածությամբ և կարմրությամբ:
Մեր ժամանակներում կոսմետիկ միջոցներ արտադրողները կանանց մաշկի փափկացնող միջոցների լայն ընտրանի են առաջարկում: Գելեր, փրփուրներ, լոսյոններ, քսուքներ. այս ամենը գեղեցիկ մաշկի համար պայքարի ձեր հիանալի դաշնակիցներն են:
6. Ազատվել ավելորդություններից
Մաշկի չորացած բջիջներ: Ամեն երկու օրը մեկ անհրաժեշտ է դրանցից ազատվել սկրաբով: Միայն այդ դեպքում մաշկը հարթ տեսք կունենա և կփայլի թարմությամբ:
7. Ձյունաճերմակ ժպիտ
Հնարավո՞ր է արդյոք գեղեցիկ տեսք ունենալ առանց գեղեցիկ ատամների: Ամեն օր մենք ատամների էմալը քայքայող սնունդ ենք ընդունում: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Անհրաժեշտ է այնպիսի մածուկ ձեռք բերել, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, ատամնափութից և լնդերի արնահոսությունից: Եվ, իհարկե, պետք չէ մոռանալ ժամանակին այցելել ատամնաբույժին:
8. Իդեալական մազեր
Մազերը գեղեցկության կարևոր գրավականն են: Որպեսզի մազերը ձեզ ուրախացնեն գեղեցկությամբ և առողջ տեսքով, հարկավոր է ամեն օր հոգ տանել դրանց մասին: Նախապատվությունը տվեք միայն այն միջոցներին, որոնք համապատասխանում են ձեզ: Չմոռանաք մազերի համար նախատեսված դիմակների և բնական բաղադրիչների մասին: