fbpx
Սպորտ

Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի  անդամ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ռուս բռնցքամարտիկին եւ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Մեկ այլ մենամարտում, 64 կգ քաշային կարգում հանդես եկող Անի Հովսեփյանը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին և դարձավ արծաթե մեդալակիր:

Իսկ նախօրեին 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հավասար մրցավեճում՝ մրցավարների որոշմամբ միավորների չնչին տարբերությամբ (2:3 հաշվով) պարտություն կրեցին ու նվաճեցին բրոնզե մեդալ: Շահերդյանը պարտվեց Ռուսաստանի, իսկ Հովհաննիսյանը Գերմանիայի ներկայացուցչին:

Ավելի վաղ՝ բրոնզե մեդալ էր նվաճել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ