fbpx
Կրթություն

Անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր Facebook-ի էջում գրել է․

«Անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

✅2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

➡️միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ․
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
• եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ

➡️միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ.
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,

➡️ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ»:

https://www.facebook.com/arayikharutyunyanpage/photos/a.1842991962654812/2430537367233599/?type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ