Անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրին Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնելը. Աննա Նաղդալյան

Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու հետ կապված ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ CNN լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ ասվում է.

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը»:

Աննա Նաղդալյանի նաև հավելել է, որ Ադրբեջանը բաց թողեց հնարավորությունը՝ Եվրոպա լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու՝ սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը:

Ամենաթարմ