fbpx
Քաղաքականություն

«ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու»,- Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր տեղի ունեցած ճեպազրույցում պատասխանելով Բելառուսի նախագահի և այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված խնդիրը քննարկելու նպատակահարմարության մասին հարցին, ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ն դիտարկում է որպես հավաքական անվտագության օրակարգի շուրջ քննարկումների օրակարգի հարթակ, որը վերաբերում է վեց երկրների, և վերջին զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու:

«Բնականաբար, այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Ինչ վերաբերում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահել է 2015-2016 թվականներին, և դա համարվել է ամենահաջող նախագահություններից մեկը. «Սա կարող եմ համարել լավագույն պատասխանը մեր նախկին նախագահության գնահատականին»:

Աղբյուր՝ asekose.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ