«Ապագա սերունդներ» հիմնադրամի նախագահ, Արցախի նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը Շուշիում գործող մուայթայ մարզաձևի խմբակի մարզիներին նվիրել է սպորտային գույք:
Այս մասին հայտնել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Գ. Գաբրիելյանցին և նշել, որ նման բարեգործական ծրագրերը խթան են հանդիսանում, որպեսզի թե´ մարզիչները և թե´ մարզիկներն էլ ավելի մեծ ոգևորությամբ մարզվեն:
Շուշիում գործող մուայթայ մարզաձևի խմբակի մարզիչ Հայկ Հայրապետյանը ևս կարևորել և արժևորել է սպորտային նոր գույք ունենալը, որի անհրաժեշտության կարիքը զգացվում էր:
Գրում է «Արցախպրես»-ը։
