fbpx
Երևան

Ապամոնտաժվել են կենտրոնի մի շարք ապօրինի կրպակներ ու տաղավարներ

Երևանի կենտրոնում ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար:

Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու, ընդհանուր օգտագործման տարածքները բարելավելու, ինչպես նաև կենտրոնի մայթերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ու բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով ապամոնտաժվել են մասնավորապես Մանկավարժական համալսարանի և Կոնսերվատորիայի հարևանությամբ, չգործող ու հակասանիտարական վիճակում գտնվող ծաղկի տաղավարները:

Բացի դրանից, հետևելով քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հորդորներին, տնտեսվարողները սեփական ուժերով ապամոնտաժել են Խանջյան փողոցի 13, Խորենացի 26, Մաշտոցի պողոտայի 3 հասցեների դիմաց տեղադրված տաղավարները։

Ապամոնտաժվել են նաև ծառերի վրայով անցկացված էլեկտրական հոսանքալարերը, որոնք ստեղծել էին հրդեհավտանգ իրավիճակ:

Տարածքներն ամբողջությամբ մաքրվել են, ըստ անհրաժեշտության նաև կբարեկարգվեն:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

ԱԶԱՏ ԼՐԱՀՈՍ

Վերեվ