Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կատակը՝ կատակ, բայց մի երկու բան կուզեմ նշել կառավարության վերին օղակում աշխատավարձերի բարձրացման մասին, չնայած գիտակցում եմ, որ իմ նման պողոսների կարծիքը գուցե արդեն հետաքրքիր էլ չի, բայց ամեն դեպքում սահմանադրական իրավունքը դեռ ոչ ոք չի կասեցրել:
Իհարկե լավ է, որ պետական ապարատում աշխատավարձերը բարձրանան, դրանով այդ դառնում է մրցունակ, իսկ որակյալ մասնագետների համար այն կարող է խթան հանդիսանալ, որպեսզի նրանք ընտրեն պետական աշխատանքը, այլ ոչ մասնավորը:
Բայց, նախ և առաջ այս բարեփոխումը պետք է համակարգային լինի և այն պետք է սկսել ամենացածր օղակից, և բավարար արդյունք ստանալու դեպքում նոր անդրադառնալ վերին օղակին: Ինչու՞, շատ պարզ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը՝ ժողովրդավարական, սոցիալական պետություն է, ոչ թե ֆեոդալական կամ ավտորիտար:
Հաջորդը: Քանի որ այն իրականացվելու է պետբյուջեյի հաշվին, ապա այդ պրոցեսը մաքսիմում պետք է թափանցիկ լինի և հիմնավորված, դե իսկ հեղափոխական ճանապարհով ձևավորված իշխանություն համար, թափանցիկությունը առավել սկզբունքային պետք է լինի:
Իսկ այն, ինչ արդեն եղել է, ավելի լավ է չմեկնաբանեմ, և թող ինձ ներեն բոլոր հեղափոխական աստվածները, բայց ակամայից մի մերժվածի «դասական» խոսքեր են միտս գալիս….սիրուն չի՛…»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=560622194708940&id=100022834932582