fbpx
Իրավական

Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 5-ին Իջևանի անտառպետության «Ծառուտի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են 44-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող «ԶԻԼ» բեռնատարը՝ բարձված 13 հացենու և 2 լորենու տարբեր տրամաչափի գերաններով։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ վարչությունից տեղեկացրին, որ մեքենայի մոտ հայտնաբերվել է նաև 20 հացենու և 3 լորենու 220 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի գերաններ։ Տիգրան Պ․-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ապօրինի հատել է 2 լորենի և 4 հացենի կանգուն ծառեր:
15 գերաններով բարձված բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ 23-ը ի պահ է հանձնվել Իջևանի անտառտնտեսության աշխատակիցներին:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ