ապօրինի ծառահատում
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Հունվարի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Եղեգնուտ գյուղի տներից մեկի բակում և ավտոտնակում հայտնաբերել են 10 խմ փայտանյութ: Պարզվել է, որ 43-ամյա եղեգնուտցին գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 30 կանգուն ծառ, «ՈՒԱԶ» մեքենայով տեղափոխել է իր տան բակ ու պահեստավորել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Ապօրինի ծառահատում Հրազդանի կիրճում
Հունվարի 10-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հրազդանի կիրճից Դավիթաշեն թաղամաս տանող հատվածում անհայտ անձինք ծառեր են հատում: Նշված վայր մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ 45 և 52 տարեկան երկու տղամարդ Հրազդանի կիրճում ծառեր են ապօրինի հատել: Նրանք ապօրինի ծառահատման հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ տարվել…
Ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման հերթական դեպքը
Բնապահպանական ոլորտի հանցագործությունները և իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Թումանյանի ոստիկանների հերթական միջոցառումը դեկտեմբերի 17-ին էր: Ժամը 18.30-ի սահմաններում Շնողի անտառպետության Շևուտ հանդամասում ոստիկանները նկատել են բենզասղոցով ծառ հատող անձանց, մոտեցել և պարզել են, որ երկուսն էլ Շնող գյուղի բնակիչ են: Մոտակայքում կայանված «ՈՒԱԶ»-ն արդեն բարձված էր շուրջ 1,5 խորանարդ մետր հաճարենու փայտանյութով, մոտ 3…
Տավուշի մարզում ապօրինի ծառահատում է կատարվել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Իջևանի բնակչի կողմից ապօրինի ծառահատում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տվյալներ իրացնելիս պարզվել է, որ 2022 թ. փետրվարի 20-ից մինչև փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի Փոքր շամուտ կոչվող տարածքից ապօրինի հատվել…
Դիլիջան ազգային պարկում կատարված ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է
Հուլիսի 12-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնե է, որ սույն թվականի հունիսի 28-ին «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությունն ահազանգել էր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատման դեպքի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարարի բանավոր կարգադրությամբ ահազանգը ստանալուց անմիջապես հետո՝ կեսգիշերին, ազգային պարկի փոխտնօրենի գլխավորությամբ պահնորդական խումբն այցելել էր դեպքի վայր և ահազանգել ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժին։…
Ստեփանավանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները մարտի 25-ին Կուրթան գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Եղեգնուտ գյուղի 28-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ մարտի 15-ին նա բենզասղոցով Եղեգնուտ գյուղի հանդամասից ապօրինի հատել է բոխու…
Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Շնող համայնքի հանդամասերից մեկում ապօրինի ծառահատումներ են կատարվում։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բաժին հրավիրեց մի քաղաքացու, ով հայտնեցլ, որ անտառապետի բանավոր բանավոր թույլտվությամբ հանդամասի հարակից անտառից ինքն է բենզասղոցով ծառերը կտրել։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ…
Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Բերդ-Գանձաքար ճանապարհին 10 խմ փայտանյութով բարձված «Ուրալ» բեռնատարը կողաշրջվել է, որից հետո բեռը դատարկել են, մեքենան ուղղել և շարժվել Գանձաքար գյուղի ուղղությամբ: Ձեռնարկված միօջոցառումներով ոստիկանները բեռնատարը հայտնաբերել են ժամը 20.30-ի սահմաններում «Հեռուստաալիք» կոչվող տարածքում։ 4 ուղևորները ներկայացվել են ոստիկանության Իջևանի բաժին, իսկ 39-ամյա վարորդը՝ բեռնատարով…
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Սեպտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձորի Նարեկացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 49-ամյա վարորդի «Զիլ-131» մակնիշի բեռնատարը: Մեքենան բեռնված է եղել մոտ 3 խմ փայտանյութով: Վարորդը բեռի օրինականությունը փաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին Վանաձորի…
Ապօրինի հատվել է 131 հատ ծառ․ Լոռու մարզի 3 բնակչի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ծառերի ապօրինի հատելու և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թումանյանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել էր ապօրինի հատված 15 հատ ծառի կոճղ, իսկ 2019 թվականի հունվարի 11-ին Ստեփանավանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն…
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Լոռիում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 3-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզներն իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունները, Դեբեդ գյուղի 57-ամյա բնակչի ավտոտնակի վերևում հայտնաբերել են շուրջ 4 խմ փայտանյութ։ Տղամարդը հայտնել է, որ օգոստոս ամսվա սկզբին Դեբեդ գյուղի տարածքի հանդամասերից մեկում բենզասղոցով հատել է կանգուն մեկ ծառ ու ճյուղեր, ապա փայտանյութը մասնատել և տուն է տեղափոխել։ Նշանակվել է…
Եվս 7 անձի մեղադրանք է առաջադրվել Իջևանի բախումների գործով․ մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝…
Հայաստանում տարեկան մինչև 1 մլն ծառ է ապօրինի հատվում
«Ստվերային շրջանառությունը, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, տարեկան 500 հազարից խմ-ից մինչև 1 մլն խմ է», – այսօր, կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով ապօրինի ծառահատումների թեմային: Ինչ վերաբերում է շուկայական արժեքին, ապա, ըստ նախարարի, խոսքը 40 մլն դոլարի մասին է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1 խմ-ն վաճառվում…














