fbpx
Իրավական

Ապօրինի ծառահատման դեպք Նավուր գյուղում

Մայիսի 10-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր-Չինչին ճանապարհին, շրջայցի ժամանակ, նկատել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա:

Վարորդը` Նավուր գյուղի բնակիչ Արմեն Ա-ն, համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մեքենայում առկա մոտ 1 խմ հաճարենու փայտանյութն իրենն է, և ավելացրել, որ մայիսի 9-ից 10-ը Նավուր գյուղի «Դյուզեր» կոչվող տարածքից, առանց համապատասխան փաստաթղթի ապօրինի հատել է 9 խմ փայտանյութ, որից 8 խմ տեղափոխել է տան բակ, իսկ 1 խմ գտնվում է մեքենայում:

«ՈւԱԶ»-ը, փայտանյութով հանդերձ, տեղափոխել է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ