fbpx
Իրավական

Ապօրինի ծառահատում Դիլիջանում

Հունիսի 19-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Կալինինի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի հարևանությամբ հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված մոտ 1,5 խմ փայտանյութով, որի հետնամասում գետնին թափված եղել է մոտ 1 խմ փայտանյութ: 29-ամյա վարորդը հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, որը նույն օրը, առավոտյան, ապօրինի հատել է Դիլիջան քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքի հարակից անտառից:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Գետնին թափված փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ