Ոստիկաններն ապօրինի պահվող զենք ու թմրանյութ են հայտնաբերել

Հրապարակող՝

zenq

Ամենադիտվածներ

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություներ էին ստացել, որ Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացնում:

«Փետրվարի 10-ին, ժամը 4-ի սահմաններում, քրեական հետախույզները նշված փողոցում նկատել էին բեռնատարը, մոտեցել էին՝ ստուգեն, բայց վարորդն ու ուղևորը մեքենայով դիմել էին փախուստի:

Ոստիկանները հետապնդել էին: Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ, երբ պարզվել էր՝ փողոցը փակ է, հանցամիտները թողել էին մեքենան և փախել: Մթության մեջ ուղևորին հաջողվել էր ճողոպրել: Վարորդը, որ զինված էր, փախչելիս նետել էր զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններից ազատվել չէր կարողացել՝ բռնել էին: Շենգավիթի 6-րդ փողոցում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերվեց «ТТ» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ: Բայց սա ամենը չէր: Ոստիկանները հայտնաբերեցին երկու փաթեթ սպիտակ բյուրեղանման ու ևս երկու փաթեթ շագանակագույն զանգվածներ, իսկ մեքենայի զննությամբ՝ երեք փաթեթ, ընդհանուր 500 գրամից ավելի նմանատիպ շագանակագույն զանգված:Ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը, պարզվեց, Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:Նշանակվել են փորձաքննություններ:Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ