2022 թվականի մարտի 1-ին Apple ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում իր սարքավորումների վաճառքի դադարեցման մասին։
Interfax-ի փոխանցմամբ՝ ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ դադարեցվել են ոչ միայն վաճառքները, այլև մատակարարումները գործընկերներին։ Առցանց խանութի բոլոր ապրանքների վրա նշված են՝ «առաքումն անհասանելի է»:
Որոշում է կայացվել նաև սահմանափակել Apple Pay-ի և այլ ծառայությունների գործունեությունը Ռուսաստանում։