Apple ընկերությունը պատրաստ է վճարել 1 միլիոն դոլար ցանկացած մեկին, ով կկարողանա կոտրել iPhone-ի անվտանգության համակարգը հեռավորության վրա՝ շրջանցելով տեխնոհսկայի պաշտպաության բոլոր համակարգերը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ ընկերությունը զգալի չափով մեծացրել է պարգևավճարի չափը․ վերջին անգամ Apple-ն առաջարկել է հաքերներին 200 000 դոլար 2016 թվականի իր բոնուսային ծրագրի շրջանակում։
Դրա նպատակն է հաքերների հետ համագործակցությունը, ոչ թե iPhone-ի օգտատերերին թիրախավորելը։
Հաքերները հնարավորություն կստանան մեծ չափով պարգևատրվելու սկսած այս աշնանից, հայտարարել է տեխնոհսկայի անվտանգության բաժնի ղեկավար Իվան Քրսթիչը Լաս Վեգասում կայացած Black Hat technology անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում։