Apple-ը ընկերությունում մտադիր են հատուկ գործիք մշակել, որի շնորհիվ հնարավոր կլինի միջոցով ախտորոշել օգտատիրոջ մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները։
Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Apple-ի մասնագետները 2020 թվականից ուսումնասիրություն են սկսել շուրջ 150 կամավորների շրջանում, որոնց տվյալներն ամբողջությամբ հավաքվել ու ուսումնասիրվել են։ Ընկերությունը նպատակ ունի մինչև 2021 թվականի վերջ ևս 3000 անձի տվյալներ հետազոտել։
Ըստ աղբյուրի՝ նոր գործիքի միջոցով Apple-ը փորձելու է կանխել գաջեթներից օգտվողների մոտ լուրջ հոգեկան ու առողջական խնդիրների զարգացումը, ինչպիսին է, օրինակ, Ալցհեյմերի հիվանդությունը։

