Apple կորպորացիան աշխատակիցների է վարձակալում, որոնք գաղտնալսում են օգտատերերի անձնական խոսակցությունները: Այս մասին հաղորդում է El Pais-ը:
Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ ընկերությունը Իսպանիայում աշխատակիցներ ունի, որոնք գաղտալսում են տարբեր լեզուներով ձայնագրությունները՝ ներառյալ ֆրանսերեն և գերմաներեն: Աղբյուրների փոխանցմամբ՝ դա արվում է Siri ձայնային օգնականի ծրագրային ապահովման միջոցով:
Այնուամենայնիվ, պարբերականի տվյալներով, վերլծուվում են ոչ միայն Siri-ի տվյալները, այլև օգտատերերի անձնական խոսակցությունները:
Սակայն ընկերությունը վստահեցրել է, որ Apple-ի բոլոր արտադրանքներն ու ծառայությունները նախատեսված են անձնական տեղեկության անվտանգության ապահովման համար:
Պարբերականի տեղեկություններով՝ ձայնագրությունների մեծ մասը սկսվում է հրամանով, որն արձակում է Siri-ն: