Apple ընկերությունը սկսել է սեփական բանկային քարտեր տրամադրել՝ թվիթերյան իր էջում գրել է բլոգեր Բեն Գեսկինը։
Մարտի վերջին Apple-ի ղեկավար Թիմ Կուկը և փոխնախագահ Ռաու Ջենիֆեր Բեյլին ներկայացրել են վիրտուալ վճարային Apple Card-ը։ Շնորհանդեսը անցկացվում է Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի թատրոնում։
Օգտատերն այն կարող է պատվիրել Apple Pay-ի միջոցով։ Քարտի տիրոջը միշտ հասանելի կլինի այն տեղեկատվությունը, թե ինչ գումար կա քարտի վրա, որտեղ և երբ են օգտատերերը կատարել այս կամ այն տրանսակցիան։ Ծառայության կարգավորումները թույլ են տալիս օգտատիրոջը այս կամ այն վճարման, տուգանքների մարման և այլ հիշեցումներից օգտվել։