Apple ընկերության պաշտոնական կայքում տարածված հայտարարության համաձայն՝ ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվը հեռանում է պաշտոնից։
Այվը պատրաստվում է հաջորդ տարի դիզայնի LoveFrom սեփական ստուդիան բացել։ Ենթադրվում է, որ Այվի նոր ընկերությունը Apple-ի գործընկերը կլինի։ Ընկերության ղեկավար Թիմ Կուկը նշել է, որ նա դիզայնի աշխարհում հատուկ անձ է, և նրա դերը Apple-ի վերածննդի գործում չի կարելի գերագնահատել։
Apple-ի գլխավոր դիզայների պարտականությունները Այվից հետո կատարելու են արդյունաբերական դիզայնի փոխնախագահ Էվանս Հանկին և ընկերության ինտերֆեյսների գծով փոխնախագահ Ալան Դայը։ Նրանք կաշխատեն ընկերության օպերացիոն տնօրենի՝ Ջեֆ Ուիլյամսի ենթակայության տակ։
