fbpx
Ժամանց

Apple-ը 10 տարվա մեջ առաջին անգամ խաղ է ներկայացրել iPhone-ի օգտատերերի համար

10 տարվա ընթացքում առաջին անգամ Apple ընկերությունը iPhone-ի օգտատերերի համար նախատեսված խաղ է ներկայացրել: Խաղի անվանումն է Warren Buffett’s Paper Wizard: Այս մասին հաղորդում է Mac Rumors-ը: Խաղի էությունն այն է, որ խաղացողները պետք է տարբեր տներում թերթեր բաժանեն:

Խաղացողի գլխավոր խնդիրն է սահմանել ճանապարհի հետագիծ, որպեսզի հարոսը ճիշտ հասնի անհրաժեշտ տեղը: Ճիշտ հասցեին հասնելը բերում է միավորներ, որոնց քանակով էլ խաղացողները հետագայում կարող են մրցակցել:

Խաղը ունի նախապատմություն. ոչ վաղ անցյալում Թիմ Կուկը կատակել էր մի կարճամետրաժ ֆիլմի մասին, որտեղ գործարար Ուորեն Բաֆեթը թերթեր էր բաժանում: Այսօր արդեն հենց Ուորեն Բաֆեթի անունից է խաղացողը թերթերն առաքում տարբեր տներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ