fbpx
Հասարակություն

Ապրիլի 7. Մայրության և գեղեցկության օր

Այսօր ապրիլի 7-ն է։
Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: Տոնի օրը ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից՝ փոխարինելով մարտի 8-ի տոնին, որը հետո տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենքով, կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Օրը պատահական չէ ընտրված։ Տոնի խորհուրդը կրոնական է։
Այդ օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ըստ Սուրբ գրքի. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ` Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր և հրեշտակը, հայտնվելով նրան ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»:

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

Սիրելի կանայք, AzatTV մեդիանախաձեռնությունը շնորհավորում է ձեզ օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն, և թող սերն ու գեղեցկությունը երբեք չլքեն ձեզ։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ