Ինչպես հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը՝ ապրիլի 18-ին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը պատրաստվում է ներկայացնել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի խմբագրված տարբերակը: Տեղեկացնում են նաև, որ զեկույցը կներկայացվի և´ Կոնգրեսին, և´ հասարակությանը:
Նշենք, որ Ուիլյամ Բարրը զեկույցի ամփոփ` 4-էջանոց տարբերակը Կոնգրեսին ներկայացրել էր մարտի 24-ին: Այդ ժամանակից սկսած` դեմոկրատ օրենսդիրները Բարրի վրա ճնշում են գործադրում, որպեսզի նա հրապարակի 400-էջանոց զեկույցն ամբողջությամբ։