Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Հարկային օրենսգրքում փոփոխություններով նախատեսվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ։
Իսկ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր։
Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվեց 76 կողմ և 1 ձեռնպահ ձայների համակցությամբ։