Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը: Այս մասին տեղեկանում ենք Calend.ru կայքից:
Այս տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982-ից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (International Dance Council, CID) նախաձեռնությամբ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր, պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան- Ժորժ Նովերի ծննդյան օրը, որին կոչում են «ժամանակակից բալետի հայր» ։
Տոնի հիմնական գաղափարը բոլոր ուղղությունների պարերի միավորումն է` որպես արվեստի միասնական ձև։
Այսօր ողջ պարող հանրությունը՝ օպերայի և բալետի կոլեկտիվները, ժամանակակից պարային խմբերը, ժողովրդական պարի խմբերը և այլք, պրոֆեսիոնալներն ու սիրողական պարով զբաղվող արտիստները նշում են իրենց մասնագիտական տոնը: Տոնակատարության ձևերը բավականին բազմազան են՝ ավանդական համերգներից և ելույթներից մինչև պարային ֆլեշմոբեր ու յուրահատուկ ներկայացումներ:
Պաշտոնական մակարդակում, համաձայն ավանդույթի, ամեն տարի պարարվեստի աշխարհից որևէ հայտնի ներկայացուցիչ ելույթ է ունենում ուղելձով, որը հիշեցնում է մարդկանց պարի գեղեցկության մասին: