պարարվեստ
«Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը` նվիրված Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ կկայանա «Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը` ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի: Ներկայացումը նվիրված է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին: Բալետի երաժշտությունը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, խորեոգրաֆիան` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանի, բեմի և զգեստների ձևավորումը` Օտտո Բուբենիչեկի: Ներկայացմանը մասնակցում…
Մի շարք պարարվեստի գործիչներ պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով և պատվոգրով
Պարարվեստի միջազգային օրվա կապակցությամբ ապրիլի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ պարարվեստի ոլորտի գործիչների պարգևատրման արարողությունը: Պարարվեստի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև պարարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար՝ հանրապետության մի շարք պարարվեստի գործիչներ պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով և պատվոգրով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը: Այս մասին տեղեկանում ենք Calend.ru կայքից: Այս տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982-ից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (International Dance Council, CID) նախաձեռնությամբ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր, պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան- Ժորժ Նովերի ծննդյան օրը, որին կոչում են «ժամանակակից բալետի…



