fbpx
Իրավական

Ապրիլից Պարեկային ոստիկանություն կներդրվի 2 մարզերում․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա Կառավարության նիստի սկզբի իր խոսքում Անդրադարձավ Պարեկային ոստիկանության տարածմանը։

Նա նշեց, որ արդեն ապրիլից Պարեկային ոստիկանության ծառայությունը գործարկվելու է Շիրակի ու Լոռու մարզերում։

Փաշինյանի խոսքով՝ հաջորդ փուլում Պարեկային ոստիկանություն կներդրվի նաև Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում։

Վարչապետը, խոսելով Պարեկային ոստիկանության ընդունելության մասին, կոչ արեց կանանց՝ նույնպես մասնակցել այս գործընթացին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ