«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ափսոսանք է հայտնել, որ ակումբը չի կարողացել երկարաձգել պայմանագիրը ֆուտբոիստ Լեաուի հետ մինչև Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը։
«Մենք նախատեսում էինք նոր համաձայնագիր ստորագրել աշխարհի առաջնությունից առաջ, բայց դա չստացվեց: Բենասերի հետ աշխատանքը դեռ շարունակվում է, մենք հիմա պետք է հանդիպենք նրա գործակալների հետ»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում 14 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։