Հայաստանի ազգային հավաքականի և «Գոտեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներին մեծ անհամբերությամբ է սպասում:
Արմեն Գյուլբուդաղյացնի գլխավորած թիմը սեպտեմբերի 5-ին պետք է մրցի Իտալիայի ազգային հավաքականի, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ:
Չալըշըրը Instagram-ի իր էջում գրառում է կատարել.
«Ափսոսում եմ, որ բաց եմ թողել ազգային հավաքականի նախորդ երկու հանդիպումները:
Այդ խաղերի օրերը համընկան իմ հարսանիքի հետ: Հույս ունեմ, որ շուտով կրկին հնարավորություն կստանամ կրելու ազգային ընտրանու մարզաշապիկը»,- գրել է ֆուտբոլիստը:
https://www.instagram.com/p/B1YZxjxIYrI/?utm_source=ig_web_copy_link