Մի օր ապստամբելու և հեռացնելու ենք կեղծ օրակարգերը. Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Մի օր ապստամբելու և հեռացնելու ենք կեղծ օրակարգերը, կեղծ օրակարգեր ստեղծողների ու առաջ մղողների հետ միասին: Կապ չունի՝ դրանք հին են, թե նոր, սև են, թե սպիտակ, երկար են, թե կարճ…

Կարևոր է, որ հավաքական գիտակցության գանք պետության արժեքահեն համակարգերի ձևավորման, աշխարհաքաղաքակա կողմնորոշման բալանսավորման ու արցախյան հինախնդիրը քաղաքակրթական կոնֆլիկտ դիտարկման հարցերում, ոչ թե որպես տարածաշրջանային կոնֆլիկտ:

Կոնֆլիկտին պետք է լուծում տրվի խաղաղ ճանապարհով, ինչն արձանագրված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բոլորի կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերում: Ոչ զենքով, ոչ աշխարհի կարգ ու կանոնները ոտատակ տալով, չի լուծվում հարցն, ինչպես արեցին Թուրքիան, Ադրբեջանը՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված:

Խաղաղ ճանապարհով լուծման դրույթը խախտող կողմին՝ ռազմական գործողություններ սկսած կողմին, պատասխանատվության ենք կանչելու միջազգային ատյաններում և պարտադրելու ենք՝ Արցախին փոխհատուցի իր հակամարդկային ու հակաիրավական արարքների, ազգատյացության ագիտացիայի ու ավերածությունների համար, պատասխանատվության ենք կանչելու նաև Արցախի տարածքների մի մասն օկուպացնելու համար և ետ վերադարձնենք: Արցախը դառնալու է Հայաստանի մաս, քանզի այդպես է վճռել Հայ ժողովուրդը ևճանաչվի աշխարհի կողմից:

Հայերով հավաքական մաքրություն ու ինքնամաքրություն ենք կազմակերպելու, քանզի մեզնից շատերը չեն իմացել, թե ինչ են արել, միգուցե այս պահին էլ չեն գիտակցում, որին անհապաղ կանգառ է պետք: Կանգ առ, արթնացում, թոթափում, վերելք և մենք կմաքրվենք ու կզարգանանք»:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5213997038612148

Ամենաթարմ