Այս գիշեր կայացավ Կոպա Ամերիկայի երկրորդ կիսաեզրափակիչը՝ Արգենտինա-Կոլումբիան։
Հանդիպման հաշիվը բացվեց արագ․ 7-րդ րոպեին գոլ հեղինակեց Լաուտարո Մարտինեսը։ Կոլումբիացիները պատասխանեցին միայն երկրորդ կեսում․ 62-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Լուիս Դիասը։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում գոլեր այլևս չգրանցվեցին ու խաղը տեղափոխվեց 11-մետրանոցների հարվածաշար։
Այստեղ արդեն ուժեղ գտնվեցին արգենտինացիները` հաղթելով 3-2 հաշվով։
Այսպիսով՝ Արգենտինան եզրափակիչում Կոպա Ամերիկայի գավաթի համար կպայքարի Բրազիլիայի հետ։ Եզրափակիչը կայանալու է հուլիսի 12-ին։

