Հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը, դատարանի որոշմամբ 300 հազար ռուբլու տեսքով փոխհատուցում է ստանալու ժառանգի իրավունքների խախտման համար:
Կարեն Խաչատրյանը հայցը ներկայացրել էր Մոսկվայի Սոլնցևսկի դատարան: Կոմպոզիտորի մահից հետո որդին ստացել էր իրավունք հոր կողմից գրված «Սպարտակ» բալետի երաժշտության համար: 2018-ին նա հայտնաբերել է, որ հայտնի ներկայացումը միաժամանակ ցուցադրվում է Ղրիմի, Սոչիի մի քանի թատերական հրապարակներում, ինչպես նաև Յուրմալայում:
Համապատասխան պայմանագիրը Կարեն Խաչատրյանի հետ՝ որպես բալետային երաժշտության իրավունքի սեփականատիրոջ, չէին կնքել Մոսկվայի բալետի թատրոնը, Մոսկվայի ակադեմիական թատրոնը և Սոչիի համերգների ֆիլհարմոնիկ ընկերությունը:
Մոսկվայի բալետի թատրոնն ընդունեց, որ Մոսկվայում, Սոչիում և Յուրմալայում բալետը ապօրինի րն ցուցադրել: Իսկ պատճառը եղել է այն, որ վերջին պահին գործակալը հրաժարվել էր կոմպոզիտորի ժառանգի հետ պայմանագիր կնքել։