Հայոց ցեղասպանությունը, լինելով 20-րդ դարի մարդկության նկատմամբ իրականացված ամենամեծ հանցագործությունը, զրկել է մեզ և մեր նախնիներին սեփական հայրենիքում ապրելու իրավունքից:
Ցեղասպանությունը վերապրած ու վերածնված մեր ժողովուրդն այսօր արդեն ուղղված մեջքով, հայի միասնական ուժով և նվիրումով հանձն է առել դարեր ի վեր մասնատված ու մեզ հասած այս փոքր, բայց հզոր Հայաստանը շենացնելու առաքելությունը:
Մեր պահանջներն այսօր առավել քան հիմնավոր և հստակ են:
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերն ընդունվել ու դեռ ընդունվելու են, առաջադեմ մարդկությունը չի կոծկելու մեկուկես միլիոն կյանքերի և անթիվ խեղված ճակատագրերի պատճառ դարձած հանցագործությունը:
Մեկտեղվելով հավաքական ազգային գաղափարախոսության շուրջ՝ մենք անցնելու ենք պատմական արդարության վերականգնման ճանապարհով, և Թուրքիան վաղ, թե ուշ ստիպված է լինելու ուղիղ նայել ճշմարտության աչքերին:
Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքից։