Շնորհակալություն՝ ճշմարտությունը ասելու տղամարդկության համար․ Քարդաշյանը՝ Բայդենին

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
Kim Kardashian

Ամենադիտվածներ

Ամերիկաբնակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Facebook-ի իր էջում անդադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթը կիրառելուն։

Նա նշել է, որ ճշմարտության և ճանաչման համար մղված ավելի քան 100-ամյա պայքարից հետո հայ ժողովուրդը ստացավ ճանաչումը, երբ նախագահ Բայդենը 1915 թվականին 1,5 միլիոն հայերի կոտորածն կոչեց ցեղասպանություն։

Քարդաշյանի խոսքով՝ սրա համար հայ համայնքը երկար ճանապարհ է անցել ու տարեցտարի ինքը զգացել է, որ ցեղասպանությունը ճանաչումն այնպիսին, ինչպիսին կա, ավելի ու ավելի է մոտենում։

Նա հպարտություն է հայտնել այն ժառանգության համար, որն ինքը ունի, ու հայ համայնքի համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին, որ հայերին պարգևեց այդ օրն ու այդ ճշմարտությունը։

Նրա խոսքով՝ չնայած, որ ոչինչ այլևս չի վերադարձնի սպանված հայերին, բայց ինքը հույս ունի, որ այժմ իրենց հարազատների հոգիները կհանգստանան։ Քարդաշյանը նաև հույս է հայտնել, որ ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլևս երբեք թույլ չենք տա նախկին չարիքների կրկնությունը։

«Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու Ձեր տղամարդկության համար, որը ուրիշները նախընտրեցին չասել», – ավարտել է խոսքը Քիմը։

Ամենաթարմ