Մարտի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցվել Արագածոտնի մարզում։
Ժամը 15:40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 60-ամյա Բորիս Կուպեևը Volvo 240 մակնիշի բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Օհանվան գյուղի վարչական տարածքում՝ Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Վարորդը մարմնականն վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Մեքենան բարձած է եկել 20 տոննա սոխով, որը բեռնախցիկից թափվել է: