Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես լողացած արագիլը չի կարողանում ոտքի վրա կանգնել: Տեսանյութին կից հետևյալ գրառումն է կատարել.
«Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին աղտոտել է հարյուրավոր արագիլների, որոնք չեն կարողանում թռնել, ինքնուրույն կերակրվել և կերակրել իրենց ձագերին՝ փաստացի հասնելով մահվան դուռը։ Կամավորներն ամեն ինչ անում են, բայց դա ամենևին էլ բավական չէ։ Ոչ մեկս չգիտենք, թե քանի արագիլ է այս մեկի նման մահացել վերջին մեկ ամսվա ընթացքում»։
Տեսանյութն արված է 2019թ. օգոստոսի 4-ին Հովտաշենում:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 11-ին, Հովտաշենում կազմակերպվել էր արագիլների լողացման արարողություն:
https://www.facebook.com/armecofront/videos/905677926482889/
