«Top Gun: Maverick» մարտաֆիլմն ամերիկյան կինովարձույթի ամենաբարձր եկամուտն ունեցող ֆիլմերի ցանկում առաջ է անցել «Տիտանիկ» դրամայից։ Ներկա դրությամբ Թոմ Քրուզի մասնակցությամբ նոր նախագիծը ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը՝ ներքին շուկայում վաստակելով 662 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Միևնույն ժամանակ, համաշխարհային կինովարձույթի ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկում «Top Gun: Maverick»-ը դեռ 13-րդն է՝ 1,35 մլրդ դոլար արդյունքով։
«Top Gun: Maverick»-ը նաև Թոմ Քրուզի կարիերայի ամենաշատ եկամուտը գրանցած ֆիլմն է։
Նախագծի հայտարարված բյուջեն 140 մլն դոլար է։
Մարտաֆիլմի պրեմիերան կայացել է մայիսի վերջին։