Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տղամարդու կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։
- Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
- Նորամարգում ավարտվել է ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու քրգործի նախաքննությունը
Ըստ աղբյուրի՝ քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Էջմիածին քաղաքի Մ.Մաշտոցի հասցեում գործող մթերային խանութի դիմաց կանգնած կնոջ ձեռքից հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ իրեն հետապնդող ոստիկանության ծառայողի կողմից բռնվել և բերման է ենթարկվել բաժին:
Նշվում է, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշվում է նաև, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
