Հայաստանի ու Հնդկաստանի արգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սուբրամանյամ Ջայշանկարը խոսեց նաև երկրների տնտեսական օրակարգից։
Նրա խոսքով՝ երկրների միջև ծովային կամ ցամաքային անմիջական կապի բացակայությունը խոչընդոտ է առևտրային փոխհաաբերությունների համար։
Ջայշանկարն ասաց, որ Հայաստանն էլ, Հնդկաստանն էլ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցի անդամ են հանդիսանում։
Հնդկաստանի ԱԳ նախախարը նշեց, որ ինքն ու Արարատ Միրզոյանը քննարկել են Հայաստանի կողմից դրսևորած հետաքրքրությունը՝ Իրանի Ջավահար նավահանգստի օգտագործման վերաբերյալ, որը Հնդկաստանի կողմից է մշակվել։
Ջայշանկարը Միրզոյանին առաջարկել է, որ նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։
