ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը: Ներկա պահին օրենքի իմաստով պաշտոնատար անձինք են հանդիսանում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք:
Առաջարկվում է, որպեսզի այսուհետ որպես պաշտոնատար անձ ընկալվեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք:
«Առաջարկում ենք նաև, որ որոշակի դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը պետք է որոշի որևէ գույքի շուկայական արժեքը, իսկ դրա որոշումը լինի անհնարին, ապա վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու ոչ թե գույքի շուկայական արժեքի չափով գումար, այլ գույքի ձեռքբերման արժեքի գումար»,- ասաց Գալյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին: