Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:
Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.368885079920774/1448111158664822/?type=3&theater