Առաջիկայում սպասում ենք Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր․ Նիկոլ Փաշինյան

Ամենադիտվածներ

Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ հանդիպմանը է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան:

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ժոնաթան Լաքոթը հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:

Ամենաթարմ