fbpx
Կրթություն

Հունիսի 1-ից սկսվելու է առաջին դասարանցիների գրանցումը. Արայիկ Հարությունյան

Այսօրվա ուղիղ միացմանը հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ 2014 թվականին ծնված բոլոր երեխաները սեպտեմբերի 1-ին գնալու են դպրոց։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է արել երեխաներին հետ չպահել դասապրոցեսից։

Նախարարը տեղեկացրել է, որ հունիսի 1-ից սկսվելու է առաջին դասարանցիների գրանցումը։ Նա նշեց, որ որոշ ծնողներ մտադիր են չգրանցել իրենց երեխաներին, քանի որ դեռ կասկածում են, որ դասերը կսկսվեն նոր հունով։ Նախարարը այդ մարդկանց նախ՝ հորդորեց չդիմել նման քայլերի, ապա նաև նշեց, որ այդպիսի արարքի համար ծնողները կարող են պատասխանատվության ենթարկվել։

Նախարար Հարությունյանը հիշեցրել է, որ գրանցումը լինելու է առցանց, և դպրոցն ընտրելու մրցույթի դեպքում առավելություն է տրվելու այն նորընծա աշակերտներին, որոնք քույր կամ եղբայր ունեն տվյալ դպրոցում։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158372991888501

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ