Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջին իսկ խնդրանքի դեպքում օգնություն ցույց կտա երկրում անվտանգության ապահովման համար:
Հայտնի է, որ Լուկաշենկոն համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: «Պայմանավորվել ենք, որ առաջին իսկ հարցման դեպքում համապարփակ օգնություն կցուցաբերվի Բելառուսի Հանրապետությունում անվտանգության ապահովման համար»,-ասել է Լուկաշենկոն:
Այս մասին տեղեկանում ենք БелТА գործակալությունից: