Լիտվայում շարունակվում է Ֆուտզալի աշխարհի առաջնությունը։ Երեկ տեղի է ունեցել առաջին կիսաեզրափակիչը։
Արգենտինայի հավաքականը համառ պայքարում 2-1 հաշվով հաղթել է բրազիլացիներին։
Այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, կայանալու է երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն Պորտուգալիայի և Ղազախստանի հավաքականները։
