fbpx
Խորհրդարան

Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին

Հուլիսի 19-ին ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնել է, որ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին:

Սմբատյանի խոսքով՝ ԿԸՀ-ն մանդատները գրանցելու արձանագրությունը կազմելու է այս շաբաթվա մեջ:

«ԱԺ առաջին նիստը կլինի դրանից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը»,- նշել է ԿԸՀ քարտուղարը՝ առանց կոնկրետ օր նշելու:

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին: Ընտրությունների արդյունքներում ՍԴ-ում վիճարկել էր 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն հուլիսի 17-ին հրապարակել էր իր որոշումը՝ ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ