Ուզբեկստանում Արալի ծովի չորացող ափերը մրգատու ծառերի կվերածվեն: Համալսարանի ուսանողները կառավարության աջակցությամբ այնտեղ մրգերի ծառեր են տնկում եվ հույս ունեն մի օր կենդանացնել լանդշաֆտը:
Արալին իրականում լիճ է, սակայն այն ծով է կոչվում իր հսկա չափերի համար: Նախորդ հարյուրամյակի կեսերին այն աշխարհում իր մեծությամբ չորրորդն էր: Այսօր այն գրեթե 90 տոկոսով ցամաքել է և շուրջը ձևավորվել է անապատ:
https://www.youtube.com/watch?v=KoBpIrdabAM