fbpx
Հասարակություն

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին

Արամ Ա Հայրապետի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ այսօր Վեհափառն ընդունել է Հայկակ Արշամյանին և նրան ընկերակցող Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո հայ համայնքի վիճակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին։

Անդրադարձ է եղել Հայաստանի օժանդակությանը Լիբանանի ժողովրդին եւ մասնավորապես հայ համայնքին։ Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է պայթյունից հետո համայնքում տիրող դրությունը, ինչպես նաև վերականգման աշխատանքները, գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարված օժանդակությունն ու մարդասիրական առաքելությունը Լիբանանի և Սիրիայի հայ համայնքներին։

Ըստ Արամ Ա Հայրապետի՝ հիմնադրամի օժանդակությունները տրամադրվելու են Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների բոլոր հայկական դպրոցների ուսուցիչներին և աշխատակիցներին։ Իսկ Սիրիայի դեպքում, օժանդակություն է տրվելու նաև կորոնավիրուսով վարակված հայորդիների բժշկական ծախսերի փոխհատուցման համար։

https://www.facebook.com/CatholicosAramI/posts/3474390219249520

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ