Արցախ

Արամ Ա․ Կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՀ նախկին և նորընտիր նախագահների հետ

Անթիլիասի կայքէջը հայտնում է, որ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի Հանրապետության նախկին և նորընտիր նախագահների հետ։

Բակո Սահակյանի հետ զրույցում անդրադարձ է եղել անցած տարիների ընթացքում Արցախի առավել հզորացման հարցում իրենց սերտ գործակցությանը։

Այնուհետև Արայիկ Հարությունյանի հետ զրույցի ընթացքում, Վեհափառ Հայրապետը վերահաստատել է նույն ոգով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործակցությունը Արցախի Հանրապետության հետ։ Նորընտիր նախագահը հիշել է իր հաճախակի այցելությունները Անթիլիասի մայրավանք, ինչպես նաև հիշատակել Արցախի բարգավաճման գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նպաստը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ