Լիբանանի հոգևոր պետերի ժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Արամ Ա-ն Պապի հետ խոսել է Արցախի պատերազմի հետևանքների ու հայ գերիների վերադարձի մասին։
Այս մասին տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքության Facebook-ի էջից։
Նշվում է, որ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Ֆրանցիսկոս Պապին՝ գերիների հարցին անդրադառնալու համար և խնդրել է դարձյալ անդրադառնալ հայ ժողովրդին հուզող հիշյալ հարցին՝ նպաստելով գերիների շուտափույթ վերադարձին։
Ըստ աղբյուրի՝ Վեհափառ Հայրապետն այդ հարցի շուրջ խոսել է նաև Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Փալոնի հետ։