Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը առաջիկա օրերին կմեկնի Հալեպ: Այս մասին տեղեկացնում եմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:
Կաթողիկոսի ձեռամբ կկատարվի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցու վերաօծման արարողությունը:
«Վերջին յոթ տարիներին Սիրիան տագնապի մեջ էր: Այսօր սիրիահայությունը սկսել է իր հավաքական վերականգնման ընթացքը»,-ասել է Արամ Առաջինը:
Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում: Այն Հալեպում և սփյուռքում գործող ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է: Եկեղեցու զանգակատունը համարվում է Հալեպի ճարտարապետության եզակի նմուշներից: Սիրիական հակամարտության օրերին, ի թիվս այլ եկեղեցիների, այն նույնպես զգալի վնաս էր կրել:
